Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կա՞ ինչ որ մեկը, ով պատկերացնում է այս խայտառակ փաստաթղթի իրականացման, անվտանգության ապահովման ու էլի լիքը բաների, ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ մասին։
Հասկանում ե՞ք, որ ամեն դրույթի տակ ական է դրված։
Այն մարդիկ, ովքեր կարծում են, որ էլի լավ են պրծել, կռիվը կանգնել է, պատկերացում էլ չունեն, թե մեզ էլ ինչ նոր փորձություններ են սպասում, որը կարող է շատ ավելի վատ հետևանքներ ունենա։
Մեր դժբախտությունները, ցավոք, նոր են սկսել։
Ցավալիորեն մարդիկ դեռ խորությամբ ստեղծված իրադրությանն ու դրա հետևանքներին չեն տիրապետում»։