Ադրբեջանա-թուրք-ահաբեկչական պարտադրված պատերազմի այս օրերին ավելի քան 3500 երկրապահ՝ հերթափոխով, այս օրերին մարտնչում էր Արցախի եւ ՀՀ սահմանների պաշտպանության համար: Ցավոք, մեր շարքերն էլ նոսրացան. այդ 44 օրերի ընթացքում Երկրապահը 69 զոհ տվեց, ունենք 2 անհայտ կորած, 1 գերի, 74 վիրավոր: Այս մասին ասվում է Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանի տարածած հայտարարության մեջ։
Սասուն Միքայելյանը հայտարարության մեջ անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂ-ում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությանը հետևած գործողութուններին և դիմել ԱԺ շենք մուտք գործած քաղաքացիներին․ «Այն դուխով, որ ԱԺ դահլիճն էիք ջարդում, այ հենց էդ դուխով, եթե զինվորի կողքին կանգնեիք, պատկերը լիովին այլ կլիներ»։
ԵԿՄ նախագահը նշել ՝ մենք դեռ պատերազմի մեջ ենք, ամեն ինչ դեռ առջեւում է։
«Եվ վերջում, կխնդրեի արցախցիներին վերադառնալ իրենց հայրենիք եւ շարունակել շենացնել այն»,- հայտարարության մեջ նշել է ԵԿՄ նախագահը։