ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար
Գ. Գ. Գևորգյանին
Հարգելի՛ պարոն Գևորգյան,
hաշվի առնելով հանրապետությունում ստեղծված օրհասական իրավիճակը, երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի կողմից ստորագրված ստորացուցիչ կապիտուլյացիայի փաստաթուղթը և ԵՊՀ կանոնադրության 49-րդ կետի 12-րդ ենթակետը` առաջարկում եմ Ձեզ` որպես ԵՊՀ Գիտական խորհրդի նախագահ, անհապաղ հրավիրել ԵՊՀ գիտական խորհրդի նիստ և գնահատական տալ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հիշյալ խայտառակ փաստաթղթին:
Երևանի պետական համալսարանը կանգնած է եղել Արցախյան շարժման ու գոյամարտի ակունքներում և այսօր էլ բարոյական իրավունք չունի լռելու. լռությունը նշանակում է համաձայնություն տալ ՀԱՅ ժողովրդին կապիտուլյացիա պարտադրող հակապետական փաստաթղթին:
Հանուն համալսարանական մեր ՀԵՐՈՍ դասախոսների և ուսանողների թափած արյան մենք պարտավոր ենք հայտնելու մեր դիրքորոշումը, ունենք ընդամենը 72 ժամ՝ մեր ջանքերը ներդնելու ՀԵՐՈՍ համալսարանականների արյամբ պաշտպանած Արցախի փրկության համար: Հակառակ պարագայում Երևանի պետական համալսարանը իր ստորագրությունն է դնում ստորացուցիչ կապիտուլյացիայի փաստաթղթի տակ, և այդ խարանը դարերով ուղեկցելու է ՄԱՅՐ ԲՈՒՀԻՆ:
Սերունդները մեզ չեն ների:
Նամակը բաց է ԵՊՀ գիտական խորհրդի բոլոր անդամների ստորագրության համար:
ԵՊՀ արհմիության նախագահ Արմեն Ավետիսյան