Search
Close this search box.

Իրանում մեկնաբանել են Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը

Թեհրանը պատրաստ է օգնել Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայմանը և աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը:
«Իրանը կրկին ընդգծում է տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ապահովմանը աջակցելու իր պատրաստակամությունը, ինչպես նաև տարածաշրջանային նախաձեռնություններին մասնակցելու պատրաստակամությունը»,-ասված է գերատեսչության հրապարակած հայտարարության մեջ:
Նախարարությունը նաև ընդգծել է, որ Թեհրանը «պատրաստ է աջակցել ռուս խաղաղապահների տեղակայմանը» շփման գծում, ինչպես նշված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունների 3-րդ և 4-րդ դրույթներում:

Please enter a valid URL