Search
Close this search box.

Պուտին. Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա:

«Ադրբեջանի Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա: Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով եւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքի երկայնքով տեղակայվելու են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներ»,-նշել է ՌԴ նախագահը՝ խոսելով իր, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված համատեղ հայտարարության մասին:

Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունը ենթադրում է նաեւ ռազմագերիների եւ զոհվածների մարմինների եւ մյուս պահվող անձանց փոխանակում:

«Ապաարգելափակվում են տնտեսական եւ տրանսպորտային բոլոր կապերը: Տրանսպորտային հաղորդակցությունը հսկում են այդ թվում Ռուսաստանի սահմանային ծառայության մարմինները»,-հավելել է Պուտինը:

Please enter a valid URL