ՀՀ ԱԻՆ-ը Հայաստանում խոցված ռուսական ուղղաթիռից կադրեր է հրապարակել։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։
Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ, մեկ վիրավոր։