Ռուսական կառավարությունում միանգամից 4 նախարարի փոփոխություն է լինելու: Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով նախագահի աշխատակազմին մոտ գտնվող իր աղբյուրին:
Տեղեկությունների համաձայն, արդեն այսօր նախագահ Պուտինը պաշտոնանկ է անելու Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին, Բնապահպանության նախարար Դմիտրի Կոբիլկինին, Շինարարության նախարար Վլադիմիր Յակուշևին և Տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխին:
Նովակը նշանակվելու է փոխվարչապետ: