Search
Close this search box.

«Բոլորն ասում էին, որ Նոյը Աստծո տված զավակ է». Զինվոր Նոյը զոհվեց 19 տարեկանում

Արցախում ադրբեջանական ագրեսիան ետ մղելիս զոհված Նոյ Լյովայի Թևոնյանը ընտանիքի 4-րդ երեխան էր, 3 քույրերից հետո շատ սպասված փոքր եղբայրը: Նոյի քույրերից Լիաննան 168.am–ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է ստացվել, որ եղբորն անվանակոչել են Նոյ:

«Մենք ընտանիքում 4 երեխա ենք՝ 3 քույր ու Նոյը՝ մեր փոքր եղբայրը: Իր անվան որոշումը շատ հետաքրքիր պատմություն ունի… Հայրս միշտ տղա էր ուզում ունենալ ու մի օր երազ էր տեսել, ասաց՝ մեր տանը արու զավակ է ծնվելու, անունն էլ լինելու է Նոյ: Անցավ գրեթե 1 ամիս, իմացանք, որ մայրս մեծ տարիքում հղի է, ու 2001 թվականի սեպտեմբերի 19-ին ծնվեց եղբայրս ու հենց Նոյ էլ անվանեցինք: Բոլորն ասում էին, որ ինքն Աստծո տված զավակ է, դեռ փոքր տարիքից ինքն այնքան էր տարբերվում, ոչ միայն՝ իր անունով, այլև՝ իր բարությամբ և համեստությամբ: Քանի որ տան միակ տղան էր, բոլորը փորձում էին իրեն երես տալ, բայց ինքն ընդհանրապես երես առած չէր: Իրեն որ ինչ-որ քաղցր բան էին տալիս, միշտ փորձում էր հավասար մասերի բաժանել ու տան անդամներիս հավասար տալ: Դուրս էր գալիս փողոց, փոքրիկ շնիկներ էր տեսնում, բերում էր տուն՝ լողացնում, ուտելիք էր տալիս»,- պատմեց Նոյի քույրը:

Please enter a valid URL