Սեպտեմբերյան պատերազմը շարունակում է միավորել մեր ուժերը: Կոտայքի մարզի Ակունք գյուղի զավակ, «Ակունքի դրախտ» ռեստորանային համալրի սեփականատեր, ռուսաստանաբնակ գործարար Նորիկ Պետրոսյանը պատերազմի այս օրերին 1 մլն ԱՄՆ դոլար է փոխանցել պաշտպանության նախարարությանը։
Բացի փոխանցումից ռուսաստանաբնակ մեր հայրենակիցը «Ակունքի դրախտ» ռեստորանային համալրիում տեղավորել է Արցախի Հանրապետությունից այս օրերին Հայաստան եկած բազմաթիվ ընտանիքների։
Հայ գործարարը ոչ միայն այս օրերին, այլևս առհասարակ բանակի հետ կապված հարցերը պահել է ուշադրության կենտրոնում, փոխանցումներ է կատարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, աջակացություն ցուցաբերել զինվորին ու նրանց ընտանիքներին։
Մեր ուժը մեր միասնության մեջ է: