Search
Close this search box.

Ինչպիսին է ԱԺ օրակարագը. անհետաձգելի նիստ կա

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայրենի խորհրդարանականները պետք է մինչեւ նոյմեբերի 17-ը ավարտեն 2021 պետական բյուջեի նախագծի քննարկումները խորհրդարանական հանձնաժողովներում: Բանն այն է, որ նոյեմբերի 17-ին պետք է մեկնարկի ԱԺ հերթական նստաշրջանը, եւ «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը պետք է ներառվի հերթական լիագումար նիստերի օրակարգ:

Արդեն որոշվել է, որ նոյեմբերի 16-ին պետք է տեղի ունենա ԱԺ խորհրդի նիստ, որի ժամանակ արդեն կհաստատվի հերթական նստաշրջանի օրակարգը, եւ բյուջեի նախագիծն էլ կլինի քննարկվելիք նախագծերից մեկը:

Իսկ այսօր ԱԺ-ում պետք է կայանա Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, Գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:

Նախատեսված է, որ խորհրդարան պետք է ներկայանա Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, եւ հրավիրված են նաեւ տարածքային կառավարման պատասխանատուները՝ մարզպետները, սակայն հաշվի առնելով, որ նրանք ջոկատներ են ձեւավորել՝ պատերազմ մեկնելու համար, ապա չի բացառվում, որ խորհրդարան ներկայանան որոշ փոխմարզպետներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL