Եվրոպացի դիվանագետները AFP գործակալությանը հայտնել են, որ Եվրահանձնաժողովը կազմել է տնտեսական պատժամիջոցների ցուցակ, որը կարող է հարված հասցնել Թուրքիայի զբոսաշրջային և տրանսպորտային հատվածներին։ Եվրոպացի առաջնորդները դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում պետք է որոշեն, թե արդյոք պետք է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի գործունեության դեմ:
ԵՄ-ն դատապարտել է Թուրքիայի «խորը ափսոսանք առաջացնող» հայտարարությունն այն մասին, որ այն երկարաձգում է Հունաստանի և Կիպրոսի ջրերում գազահետախուզական նավի առաքելությունը:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը «բարեխիղճ երկխոսության և միակողմանի գործողությունից ձեռնպահ մնալու» կոչ է արել՝ լիցքաթափելու Միջերկրական ծովի արևելյան մասում տիրող լարված իրավիճակը, որը խարխլում է ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերությունները: