Search
Close this search box.

Կորոնավիրուսով վարակման 1194 և մահվան 28 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Նոյեմբերի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 93448 դեպք, որոնցից 56466-ը՝ առողջացած, 1391-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 35215 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 410524 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 2544 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1194 նոր դեպք: Ունենք 639 առողջացած և 28 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 376 է»:

Please enter a valid URL