Search
Close this search box.

«Ադրբեջանն ու Թուրքիան կդատվեն ռազմական հանցագործությունների համար». Սերժ Թանկյան

System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը Twitter-ի միկրոբլոգում անդրադարձել է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին:

Նա գրել է, որ անգամ Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ քաղաքացիական բնակավայրերը չհրթիռակոծելու համաձայնությունից հետո՝ Ադրբեջանը կրկին չպահպանեց իր արտաքին գործերի նախարարի խոստումն ու մի քանի ժամ անց թիրախավորեց քաղաքացիական օբյեկտները:

«Ադրբեջանն ու Թուրքիան կդատվեն ռազմական հանցագործությունների համար», — վստահեցրել է Սերժ Թանկյանը:

Please enter a valid URL