Search
Close this search box.

Կապանի ուղղությամբ այսօր կրակ է արձակվել

Կապանի ուղղությամբ այսօր մարտական գործողություններ եղել են, և Ադրբեջանի ԶՈՒ հրետանային միջոցներից կրակ արձակվել է այս ուղղությամբ․ կան կոնկրետ հետևանքներ։ Այս մասին հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«ՀՀ ԶՈւ-ն կիրառում է ԱԹՍ-ներ։ Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ պատերազմական հանցագործության և արգելված զինատեսակների կիրառության մասով հարցերը պետք է լինեն աշխարհի ուշադրության կենտրոնում։ Արցախի լեգիտիմ իրավունքն է ոչնչացնել ադրբեջանական այն կրակակետերը, որ թիրախավորում են Արցախի խաղաղ բնակչությունը։ Ադրբեջանի պատերազմական հանցագործություններից հետո ծիծաղելի է խոսել Ադրբեջանի պետության և Արցախի հայության խաղաղ համակեցության մասին»,-հայտնում է նա։

Հովհաննիսյանը նշեց, որ իրենց ունեցած հավաստի տվյալների համաձայն՝ ահաբեկչական հրոսակախմբերը Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից օգտագործվում են որպես թնդանոթի միս, որպես ականադաշտերը հաղթահարելու կենդանի, որպես առաջին շարքի մեր բնագծերը, պատնեշները հաղթահարելու միջոց։

Please enter a valid URL