Search
Close this search box.

Թուրքիայի ափերի մոտ տեղի է ունեցել 1 օրում 2-րդ երկրաշարժը

Թուրքիայում՝ Էգեյան ծովի ափերի մոտ այսօրվա ընթացքում տեղի է ունեցել 2-րդ երկրաշարժը՝ 5․1 մագնիտուդով։ Այս մասին հայտնել է Anadolu գործակալությունը։

Էպիկենտրոնը եղել է Քուշադասի շրջանից 20 կմ հեռավորության վրա՝ Այդին նահանգի հարավ-արևմուտքում։ Հետևանքների մասին դեռ տեղեկություն չի հաղորդվում։
Մի քանի ժամ առաջ Թուրքիայի Իզմիր նահանգում 6,6 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել։ Պաշտոնական տվյալներով՝ վեց մարդ Է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել։

Please enter a valid URL