Search
Close this search box.

Շուշիին հասնել ձգտող ստորաբաժանումներից շատերը ջախջախված են

Շուշիին հասնել ձգտող ստորաբաժանումներից շատերը ջախջախված են։ Այս մասին Factor.am-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Բայց ասել, թե թշնամին դա չի փորձի ուժի կուտակմամբ նորից կրկնել՝ սխալ կլինի»,- նշեց նա։

Անդրադառնալով հայկական ՀՕՊ համակարգերի բարելավմանը՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ վերջերս «Բայրաքթարների» խոցումներն ի ցույց են դնում հայկական ՀՕՊ համակարգերի բարելավումը. «Բացի այդ՝ մենք տիրապետում ենք մի այնպիսի ռեսուրսի, որը չի ենթարկվում ոչ մի մաթեմատիկական հաշվարկի․ դա կամային ու նյարդային ռեսուրսն է։ Ադրբեջանի հրոսակախմբերն, իրենց միջազգային ահաբեկիչներով հանդերձ, պարազիտի նման մեծ հաջողությունների են սպասում՝ ամեն տապալումից հետո»։

Նշենք նաև, որ այսօր armlur.am-ին տված հարցազրույցում ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը ասել էր, որ մեր զինված ուժերին հաջողվել է Շուշիի ձորում ոչնչացնել թշնամու 400 զինվորականի:

Please enter a valid URL