ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ժնեւում մտքեր են փոխանակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ, մինչ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումը։
Մտքերի փոխանակությունը եռյակի միջեւ անցել է փակ հանդիպման ձեւաչափով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Դեռեւս հայտնի չէ, թե կարվի արդյոք հայտարարություն թե ոչ, սակայն ուշագրավ է այն, որ ԱԳ նախարարների հետ հանդիպումը նախատեսված էր ամսի քսանիննին, սակայն տեղափոխվեց այսօր՝ հոկտեմբերի երեսունին։