Ղարաբաղյան հակամարտության առաջին փուլում պետք է դադարեցնել մարտական գործողություններն ու նստել բանակցային սեղանի շուրջ: Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Առաջին փուլում պետք է դադարեցնել մարտական գործողությունները, մարդկանց մահը, նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ այն առաջարկների հիման վրա, որոնք արվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի Ֆրանսիայի կողմից՝ Մինսկի խմբի մյուս անդամների մասնակցությամբ:
Այնտեղ շատ երկրներ կան, այդ թվում՝ Թուրքիան, մի շարք եվրոպական երկրներ: Այդ աշխատանքի արդյունքում պետք է կոնսենսուս ու շահերի բալանս գտնել: Դա պետք է անել»,-ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: