Սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) ակտիվիստները հետեւել են Թուրքիային աջակցող, Լեռնային Ղարաբաղում արյունահեղ մարտերում զոհված Սիրիայից 25 վարձկանների դիերի տեղափոխմանը, փոխանցում է Syriahr-ը։
Սիրիական դիտորդական կենտրոնի ակտիվիստները վերջին մի քանի ժամում փաստագրել են Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերում Սիրիայից 29 գրոհայինների մահը, որոնցից 15-ի դիերն արդեն Սիրիա են բերվել։ Համապատասխանաբար Թուրքիայի կողմից աջակցվող խմբավորումների շարքերում զոհվածների թիվն այն պահից ի վեր, երբ թուրքական կառավարությունը նրանց սեպտեմբերի վերջին առաջնագիծ էր ուղարկել, աճել է նվազագույնը մինչեւ 217, այդ թվում են 163 գրոհայիններ, որոնց դիերը բերվել են Սիրիա, իսկ մնացածների դիերը մնացել են Ադրբեջանում
SOHR-ի աղբյուրները այսօր առավոտյան հայտնել են վերջին մի քանի ժամերին եւ օրերին Ադրբեջան 300 գրոհայինների ժամանման մասին։
Հարկ է նշել, որ Ադրբեջան ուղարկված գրոհայիններից ոմանք անգամ չգիտեին, որ ադրբեջանական ուժերը պատկանում են շիական համայնքին, եւ Սիրիա են վերադարձել անմիջապես այն բանից հետո, երբ իմացել են, չխոսելով արդեն այն ծանր պայմանների մասին, որում գրոհայինները եղել են։
Երբ Ադրբեջան է ժամանել գրոհայինների նոր խմբաքանակ, Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին ներգրավված Սիրիայից գրոհայինների ընդհանուր թիվը հասել է նվազագույնը մինչեւ 2350-ի, որոնցից 320 գրոհային վերադարձել է Սիրիա այն բանից հետո, երբ հանձնվել է եւ հրաժարվել վճարից։