Search
Close this search box.

ԼՂ հակամարտությունը վերահսկողությունից դուրս գալու վտանգի տակ է. Կարմիր Խաչի հայտարարությունը

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերահսկողությունից դուրս գալու վտանգի տակ է: Այդ մասին են ազդարարում վերջին իրադարձությունները։ Տուժում է ամբողջ տարածաշրջանի քաղաքացիական բնակչությունը: Քաղաքացիական անձինք մահանում են տագնապալի ցուցանիշներով: Այս մասին գրել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն իր թվիթերյան միկրոբլոգում։ Մարդիկ կյանքի ուղին փոխող վնասվածքներ են ստանում։

«Մենք կողմերի հետ կապի մեջ ենք՝ հիշեցնելու նրանց միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված իրենց պարտավորությունների մասին: Սարսափելի տեսարանները, որ տեսնում ենք, չեն կարող շարունակվել: Խստորեն դատապարտում ենք բռնությունների վերջին ալիքը»:

Please enter a valid URL