Այս պատերազմը գնալով ավելի է մոտենում հենց կամքի ու խելքի գործոնների կարեւորությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Տեխնիկան իհարկե կարեւոր է, հատկապես 5 րդ սերնդի պատերազմում, սակայն միեւնույնն է պատերազմում ամենաորոշիչը մարդու կամքն ու խելքն է։ Այս պատերազմը գնալով ավելի է մոտենում հենց կամքի ու խելքի գործոնների կարեւորությանը։ Մեր լեռների ու ձորերի, մեր անտառների ավելի լավ իմացությունը, մեր վճռականությունն է որոշիչը»,- գրել է նա։