Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում ձերբակալել է ադրբեջանական ազգայնական խմբավորման պարագլուխներ Ռահիմ Բայրամովին և Ռոման Աղաևին:
«Ի բարօրություն ընդհանուր ժողովրդի» խմբավորման ազգայնականների ձերբակալման հատուկ գործողությունն իրականացվել է հոկտեմբերի 19-ին: Կասկածյալների բնակարանների խուզարկության ընթացքում ուժայինները հայտնաբերել են ատրճանակի խլացուցիչ, 19 բջջային հեռախոս, կրոնական գրականություն, կրիչներ, սկավառակներ, համակարգիչներ, ինչպես նաև ավելի քանի տասը միլիոն ռուբլի, շուրջ 5 հազար դոլար և 200 եվրո:
Խուլիգանության հոդվածով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը պարզել է, որ խմբավորման անդամները հետևել են համացանցի օգտատերերին, որոնք բացասական մեկնաբանություններ են թողել և ծեծել են նրանց: Ազգայնականները նաև ստիպել են իրենց զոհերին ներողություն խնդրել տեսախցիկներիի առաջ, հաղորդում է Baza թելեգրամ-ալիքը։