Search
Close this search box.

Պուտինը Էրդողանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը

Պուտինը Էրդողանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը: Ռուսական կողմը խոր մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքից բախումների մեջ ահաբեկիչների ավելի ու ավելի լայնամասշտաբ ներգրավման կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելացվում է, որ Պուտինը գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարությունների հետ շփումների եւ շուտափույթ հրադադարի հասնելու եւ ճգնաժամը լիցքաթափելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում եւս համակարգում իրականացնել Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաեւ երկու երկրների հատուկ ծառայությունների միջեւ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Please enter a valid URL