Search
Close this search box.

«Գաջեգործ» ՓԲԸ տարածքում պահվող Միշա և Մաշա արջերը տեղափոխվում են Երևանի կենդանաբանական այգի

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում «Գաջեգործ» ՓԲԸ տնօրիության հետ եռակողմ համաձայնությամբ «Գաջեգործ» ՓԲԸ տարածքում պահվող Միշա և Մաշա արջերը տեղափոխվում են Երևանի կենդանաբանական այգի։
Հիշեցնեմ, որ Տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կատարած շրջայցի արդյունքում պարզվել էր, որ արջերի պահման պայմանները համապատասխանում են ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված պահանջներին, մինչդեռ «Գաջեգործ» ՓԲԸ տնօրինությունը պատրաստակամություն էր հայտնել, որպեսզի արջերը տեղափոխվեն առավել բարենպաստ պայմաններով տարածք։

Վրույր Արծրունի

Please enter a valid URL