Հոկտեմբերի 24-ին Մարտունու պահեստի մոտ հուժկու պայթյունի հետեւանքով ունենք զոհեր եւ վիրավորներ։ Այս մասին հայտնում է Զինված ուժերի սննդի մատակար «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը։
«Մեր պահեստի աշխատակից Վյաչեսլավ Բալասանյանը (19.04.1979թ.) տեղում զոհվել է։ Ծանր վնասվածքներ են ստացել Կամո Գրիգորյանը, Գարիկ Պետրոսյանը եւ Մխիթար Բարաշյան։
Մեխակավանի (Ջաբրայիլի) զորամասի մեր կողմից սպասարկվող ճաշարանի խոհարարի օգնական Գարիկ Պետրոսյանը պայթյունի հետեւանքով ծանր կոնտուզիա է ստացել, այժմ նա Գորիսի հիվանդանոցում բժիշկների հսկողության ներքո է։ Մեր մյուս թիմակիցը՝ Մեխակավանի զորամասի ճաշարանի բանվոր Բարաշյան Մխիթարը շատ ծանր վիճակում հիմա Երեւանում է՝ Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, ունի շատ ծանր վնասվածքներ»,- հայտնում է ընկերությունը։