Search
Close this search box.

Այդ տեղեկատվությունը որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը, ինչը, կարելի է ճշտել նաև հարկային մարմինների լրատվական ծառայություններից

Որոշ լրատվամիջոցներ վերջին օրերին հետևողականորեն շրջանառության մեջ են դնում այն թեզը, թե իբր, Գագիկ Ծառուկյանի կողմից հավատարմագրային կառավարման հանձնված մի շարք ընկերություններ այս օրերին խոշոր գումարներ են փոխանցել պետբյուջե։

Նման լուրերը շրջանառության մեջ դնողների երևակայության համաձայն դրանք այն գումարներն են, որոնք հայտնաբերվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում անցկացված ստուգումների արդյունքում և մինչ այժմ չեն վճարվել։

Հայտնում եմ, որ այդ տեղեկատվությունը որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը, ինչը, ի դեպ, կարելի է ճշտել նաև հարկային մարմինների լրատվական ծառայություններից:

Please enter a valid URL