Search
Close this search box.

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում օպերատիվ իրադրությանը: Նախարար Մնացականյանը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից՝ հոկտեմբերի 10-ին և 17-ին կրակի դադարեցման վերաբերյալ ձեռքբերված համաձայնությունների տապալման առնչությամբ և ընդգծել, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի նկրտումները մարտահրավեր են ողջ տարածաշրջանի համար:

Կողմերը վերահաստատել են ռազմական գործողությունների դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման և վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի անհապաղ հաստատումը: Ընդգծվել է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը: Այս մասին այսօր հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունը:

Please enter a valid URL