Կրեմլում դեռեւս չգիտեն, թե Դոնալդ Թրամփը Ղարաբաղյան հակամարտության ներկա սրացման հետ կապված «դրական առաջընթաց» ասլեով ինչ նկատի ունի։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ «ՌԻԱ Նովոստիի» փոխանցման համաձայն։ «Մենք դեռեւս չգիտենք»,- ասել է Պեսկովն ի պատասխան այն հարցի, թե արդյոք Կրեմլում էլ են կարծում, որ Ղարաբաղյան խնդրի հետ կապված «լավ առաջընթաց» կա։