Պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյխուն Բայրամովի հետ, հայտնել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրթագուսը:
Պոմպեոն ընդգծել է բռնությանը վերջ տալու եւ խաղաղ բնակիչներին պաշտպանելու անհրաժեշտությունը:
Քարտուղարը նաեւ ընդգծել է համանախագահների հովանու ներքո կողմերի միջեւ բանակցությունները սկսելու կարեւորությունը հակամարտությունը կարգավորելու համար Հելսինկյան եզրափակիչ ակտի՝ ուժ չգործադրելու կամ ուժի սպառնալիք չկիրառելու, տարածքային ամբողջության եւ իրավահավասարության, ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա: