ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան հոկտեմբերի 2-ին պետքարտուղար Պոմպեոյին ուղարկած նամակի վերաբերյալ հայտարարություն է արել՝ կոչ անելով սանկցիաներ կիրառել պաշտոնական Ադրբեջանի նկատմամբ, որը պատասխանատու է Արցախի Հանրապետությունում մարդու իրավունքների շարունակական խախտումների համար։
«Շատ կարևոր է, որպեսզի ԱՄՆ-ն պայքարի մարդու իրավունքների խախտման դեմ», — ասել է Ջիմ Կոստան․ «Ադրբեջանը պետք է պատասխատանվություն կրի հայ ժողովրդի դեմ իրականացրած ագրեսիվ գործողությունների համար։ Պատաստանատու պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառումն առաջին կարևոր քայլն է՝ ցույց տալու համար, որ միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների կոպիտ խախտումները հետևանքներ են ունենում։ Ես կշարունակեմ կանգնել հայ ժողորդի կողքին»։