ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը ներկայացրել է երկու բանաձև՝ կոչ անելով դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային և Ադրբեջանին, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
«Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիան՝ Թուրքիայի լիակատար աջակցությամբ, արդեն հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում մեծաքանակ զոհերի և մարդու իրավունքների սարսափելի խախտումների։ Միացյալ Նահանգները չի կարող շարունակել սպառազինություն և անվտանգության ոլորտում աջակցություն տրամադրել Ադրբեջանին և Թուրքիային, քանի որ նրանք գնալով ավելի ու ավելի են հեռացնում տարածաշրջանը խաղաղությունից»,-հայտարարել է Մենենդեսը: