ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբի քննարկման ժամանակ ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև սկզբում ունեցել է էթնիկական առճակատումների բնույթ և սկսվել է հայ ազգի նկատմամբ գործած հանցագործություններից, գրում է ՏԱՍՍ-ը:
«Այս հակամարտությունը չի սկսվել որպես զուտ միջպետական հակամարտություն և տարածքների համար պայքար, այն սկսվել է էթնիկական առճակատումներից: Ցավոք, դա փաստ է, երբ Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում իրագործվեցին դաժան հանցագործություններ հայ ազգի նկատմամբ: Հենց սա ամբողջությամբ մենք պետք է հաշվի առնենք»,- ասել է Վլադիմիր Պուտինը: