Այսօր պատերազմ է, և ինչպես յուրաքանչյուր հայ, այնպես էլ ես, օգնելու եմ և սատարելու: Այս մասին կալանքից ազատ արձակվելուց հետո հայտարարեց Գագիկ Ծառուկյանը։ Հարցին՝ արդյո՞ք «Բարգավաճ Հայաստան»-ը կամավորական ջոկատներ ստեղծելու է, Ծառուկյանն ասաց, որ անպայման կուսակցությունը զբաղվելու է այդ հարցով, և հավելեց, որ հնարավոր բոլոր եղանակներով աջակցելու են։
«Այսօր բոլորը միանշանակ պետք է իրենց մասնակցությունն ունենան, և օգտագործեն իրենց հնարավորությունները»:
Ծառուկյանը նաև նշեց, որ դեմ է օպերատիվ շտաբ ստեղծելու գաղափարին, որն առաջարկել էին կուսակցությունները համատեղ հայտարարությամբ: