Ռուսաստանից արձագանքել են Թուրքիայի փոխնախագահ Ֆուատ Օքթայի հայտարարութանը, որ Ռուսաստանին չի հաջողվել կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունն ու այդ խնդիրը հնարավոր չէ լուծել առանց Թուրքիայի մասնակցության:
«Իրոք, դեռ հնարավոր չէ արձանագրել, թե հրադադարի ու հումանիտար դադարի վերաբերյալ պայմանավորվածությունները պահպանվում են: Ցավոք այն չի պահպանվում»,-ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Օքթայի խոսքերը:
«Ինչ վերաբերում է հակամարտության գործող ֆորմատին երրորդ երկրի մասնակցությանը, ապա դա ամբողջությամբ կախված է հակամարտության կողմերի քաղաքական կամքից:
Հակամարտության կողմերը երկուսն են՝ Հայաստանն ու Ադրբեջանը:
Հակամարտության կարգավորմանը մասնակցելու համար երրորդ երկիրը պետք է ստանա այդ երկու կողմերի համաձայնությունը»,-ասել է նա: