Search
Close this search box.

Արտաբյուջե չի լինի. բոլոր տեսակի պետական եկամուտները ուղղվում են պետբյուջե

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունը որոշել է լուծարել ոստիկանության արտաբյուջետային ֆոնդը, քանի որ ոստիկանության կողմից պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գումարն ամբողջությամբ գնում է պետբյուջե:

Նախկին իշխանությունների օրոք տարբեր պետական կառույցներ ունեին արտաբյուջետային ֆոնդեր, որոնք օգտագործում էին տվյալ կառույցի աշխատակիցների պարգևավճարների կամ այլ նպատակներով: Գործող իշխանությունը որոշել է հրաժարվել այդ արատավոր գործելաոճից, բոլոր տեսակի պետական եկամուտները ուղղվում են պետբյուջե, և ծախսերն էլ ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներով»:

Please enter a valid URL