Search
Close this search box.

Նախագահների հանդիպումն ու Փաշինյանի շրջադարձային ուղերձը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վերջին երկու օրերին Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում փակ քննարկման ռեժիմով հանդիպել է խորհրդարանական եւ արտախորհրդարանական մի շարք ուժերի, կայացել է Անվտանգության խորհրդի նիստ: Ընդունել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին, իսկ երեկ արդեն հայտնի դարձավ, որ տեղի է ունեցել աննախադեպ, պատմական հանդիպում Արցախի եւ Հայաստանի նախկին նախագահների մասնակցությամբ:

Այս հանդիպումները բավական են հասկանալու համար, որ իրավիճակը ռազմաճակատում շարունակում է մնալ բարդ ու լարված, եւ որ այս հանդիպումների նպատակը միայն այն չէ, որ վարչապետն իր հետ հանդիպած ուժերին ներկայացնի, թե ինչ իրավիճակ է տիրում ճակատում, կամ էլ նախկին նախագահները քննարկեն դա: Ենթադրվում է, որ այս հանդիպումներն ինչ-որ կարեւոր որոշումների նախերգանքն են: Սակայն նախագահների հանդիպումից հետո Փաշինյանի երեկվա ուղերձը կարծես շրջադարձ էր այս օրերի տրամադրություններում․ նա հայտարարեց, որ հարցի լուծման միակ ճանապարհը ռազմաճակատում է, եւ այս փուլում դիվանագիտական կարգավորում չկա»:

Please enter a valid URL