ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արված.
«Քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են։ Հայաստանի և Արցախի բոլոր պաշտոնաթող նախագահները հանդիպել են՝ քննարկելու և լուծումներ գտնելու ներկայիս պատերազմական իրադրությունում։ Նախագահների փորձառությունն ու գիտելիքը, ինչպես բանակցային գործընթացի, այնպես էլ հաղթանակներ ապահովելու տեսանկյունից, այս օրերին հատկապես կարևոր է»։