ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Արցախի պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ վերջիններիս նախաձեռնությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Նրա խոսքով` Քոչարյանը հանդիպել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Բոլոր հանդիպումներին քննարկման թեման Արցախում տիրող իրավիճակն է եղել։
Սողոմոնյանը նշել է, որ այսպիսի խորհրդատվությունները պարբերական բնույթ են կրելու ներկայիս իրավիճակում։