Search
Close this search box.

Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 21-ին կգումարի արտահերթ նիստ: Այս մասին ասված է կառավարության որոշման նախագծում:

Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:00-ին գումարվելիք նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ կքննարկեն «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

Please enter a valid URL