Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմեն Հովհաննիսյանին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ նշանակելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արմեն Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ սեպտեմբերի 5-ին գրել էր, որ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սրբուհի Գալյանի՝ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում նշանակվելուց հետո այդ պաշտոնին հենց Արմեն Հովհաննիսյանն է նշանակվելու:

Please enter a valid URL