Թուրքիայի Անթալիա նահանգում հոկտեմբերի 19–ին ուժեղ քամին ու կարկուտը մեծ վնասն են հասցրել։
Թուրքական Ensonhaber կայքի փոխանցմամբ՝ ուժեղ քամին պոկել է շենքերի տանիքները, մզկիթի մինարեթներ, շրջել կանգառները, վնասել շենքերի պատուհանները։
Ուժեղ քամու հետեւանքով շրջված կանգառներից մեկի տակ մի կին է մնացել, որի կյանքը բժիշկները չեն կարողացել փրկել։
Նշվում է, որ ուժեղ քամու հետեւանքով կա նաեւ վնասվածքներ ստացած 5 քաղաքացի։