Փարիզի քաղաքապետի կարևոր հայտարարությունը
Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է, ապա պետք չէ հապաղել. այդ մասին Nouvelles d`Armenie-ին տված հարցազրույցում հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
Իդալգոյի հայտարարությունը սկզբունքային նշանակություն ունի, եթե նույնիսկ Փարիզը ոչ թե միջազգային իրավունքի սուբյեկտ է, այլ՝ կոնկրետ պետության մայրաքաղաք։ Այս փաստն ամենևին էլ չի նսեմացնում Փարիզի քաղաքապետի հայտարարության քաղաքական նշանակությունը։ Սա մի կողմից հուշում է, ով Եվրոպայում ձևավորվում է հզոր հանրային շարժում՝ Արցախի միջազգային ճանաչման պահանջով, մյուս կողմից՝ ձևավորվում է միջազգային դրական համատեքստ, որն ավելի իրական է դարձնում Արցախի միջազգային ճանաչումը՝ “անջատում՝ հանուն փրկության” դոկտրինի սահմաններում։