ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ հանրապետական Թալսի Գաբբարդը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել բանաձև՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու պահանջով։
Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող մարտական գործողություններում Անկարան բացահայտ ռազմական աջակցություն է տրամադրում։ Ավելին, նշվում է, որ Արցախի դեմ կռվելու համար Թուրքիան ահաբեկիչներ է մատակարարում Ադրբեջանին, որոնք ասոցացվում են «Ալ-Քաիդայի» և «Իսլամական պետության» հետ։
Անդրադարձ է կատարվել նաև թուրքական F-16 մարտական կործանիչին, որն Ադրբեջանը գործի է դրվել ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի ուղղությամբ։
«Եվ Թուրքիան այս ամենն անում է այն դեպքում, երբ ՆԱՏՕ–ն կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և խնդիրը լուծել բանակցությունների ճանապարհով»,–գրված է ներկայացված բանաձևում։
Նախաձեռնության հեղինակները նշել են նաև, որ Կանադան որոշեց դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային` փաստելով նրա անմիջական ներգրավվածությունը ռազմական գործողություններին, ինչի առնչությամբ, սակայն, Թուրքիան իր դժգոհությունը հայտնեց` հղում անելով ՆԱՏՕ–ի շրջանակում երկրների միջև համաձայնություններին։