Search
Close this search box.

Սեփական հանձնառություններն անտեսելը հերթական անգամ ցույց է տալիս Բաքվի կոռումպացված ռեժիմի գործելաոճը. Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր միկրոբլոկում անդրադարձել է մարդասիրական հրադադարի հաստատմանը, որը պետք է գործեր կեսգիշերից, սակայն Ադրբեջանն առավոտյան վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները:

«Համաձայնեցված զինադադարը պետք է գործեր այսօր կեսգիշերից: Առավոտյանը՝ ժամը 7:20-ին Ադրբեջանը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները: Սեփական հանձնառություններն անտեսելը հերթական անգամ ցույց է տալիս Բաքվի կոռումպացված ռեժիմի գործելաոճը»,- նշել է Մնացականյանը:

Հիշեցնենք, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն այսօր հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական զինադադարը, և հոկտեմբերի 18-ին ժամը 07:20-ին հրետանային ակտիվ կրակից հետո բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ:

Հիշեցնենք նաեւ, որ այս գիշեր, ժամը 00:00-ից սկսած, պետք է ուժի մեջ մտներ հումանիտար զինադադարի մասին պայմանավորվածությունը:

Please enter a valid URL