Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նամակ է ուղղել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական-ռազմական հարցերով օգնականին Պետդեպարտամենտում` կոչ անելով կասեցնել անօդաչու թռչող սարքերի եւ այլ ռազմական տեխնիկայի, ինչպես նաեւ երկակի օգտագործման սարքավորումների եւ տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային` Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի պատերազմում Անկարայի ակտիվ մասնակցության հետ կապված, հայտնում է ANCA-ն:
«Այս կասեցումը, մասնավորապես, պետք է տարածվի անօդաչու սարքերի սենսորների (ջերմապատկերման համակարգեր եւ լազերային նշագրման համակարգեր) վաճառքի, փոխանակման կամ փոխանցման վրա երրորդ երկրի կողմից»,- նշվում է նամակում:
ANCA-ն նաեւ դիմել է Քաղաքական-ռազմական գործերի բյուրոյին` խնդրելով հրապարակային զեկույց տրամադրել Թուրքիային եւ Ադրբեջանին անօդաչու թռչող սարքերի, անօդաչու թռչող սարքերի հետ կապված սարքավորումների կամ տեխնոլոգիաների անցյալ, ընթացիկ կամ նախատեսված ռազմական վաճառքների վերաբերյալ: