Թեհրանն սատարում է Ռուսաստանի դիվանագիտական աշխատանքը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի ու Հայաստանի միջև զինադադարի հաստատմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, փոխանցում է «Ինտերֆաքս» -ը:
Ըստ նրա, տարածաշրջանում խաղաղության հասնելու համար նույնպես տեղին կլիներ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդության ձևաչափը՝ որպես երաշխավոր երկրներ, Աստանայի ձևաչափի օրինակով:
«Կամ այլ մոդելներ, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի և Իրանի ու Թուրքիայի միջև որոշակի համադրություն և այլ առաջարկներ», – հավելել է դիվանագետը, նշելով, որ այդ առաջարկները նույնպես ենթակա են ուսումնասիրման և քննարկման: