Ադրբեջանը հրաժարվել է զինվորականներ ուղարկել Մոսկվա` Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպմանը: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:
Նա նշել է, որ Երևանը համաձայն է Ռուսաստանի առաջարկին և ուղարկել է իր բանակցողներին:
Նախատեսված երկխոսության ընթացքում կողմերը պետք է համաձայնեցնեին հրադադարի ռեժիմը վերահսկելու մեխանիզմը։ «Մեր տեղեկություններով՝ Բաքուն իր ներկայացուցիչներին չի ուղարկել այս հանդիպմանը: Սա նշանակում է, որ Բաքուն, ըստ էության, հրաժարվում է Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունից և մերժումով է պատասխանում Ռուսաստանի նախաձեռնությանը», – ասել է Գևորգյանը: