Մենք հաղթելու ենք՝ անկասկած, ու համոզված եմ՝ Ծառուկյանը կարող է մեծ ներդրում ունենալ մեր հաղթանակի կայացման գործում:
Մեր բանակի, մեր հերոս հրամանատարների ու զինվորների ցավը տանեմ, այս օրերին բոլորիս հույզերը, աղոթքները նրանց հետ են։ Մենք հաղթելու ենք ու որևէ մեկը թող չկասկածի, բայց այդ հերոսական հաղթանակի բաղձալի պահը մոտեցնելու համար մեզ պետք է ամուր թիկունք, ազգային աննախադեպ միասնություն։
Պատերազմի ժամանակ պետք է բացառվի որևէ ներքին խրամատ ու այս համատեքստում խիստ զարմանալի է, որ երեկ գլխավոր դատախազությունը մերժել է Էդմոն Մարուքյանի միջնորդությունը՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ընտրված կալանվարումը՝ որպես խափանման միջոց, չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու վերաբերյալ։
Ծառուկյանի դեմ հարուցված «ջուր» գործի մասին հազար անգամ խոսել եմ ու հիմա դրան չեմ անդրադառնա, որովհետև այս պահին կարևորում եմ այլ բան, որպեսզի խորհրդարանական ընդդիմության առաջնորդը, միջազգային կապեր ունեցող գործիչը օր առաջ գտնվի ազատության մեջ՝ իր հնարավորությունները ծառայեցնելով մեր հաղթանակին, նրա օր առաջ արձանագրմանը։
Սա ճշմարտություն է, որը դատախազությունը չի գիտակցել, սակայն հույս ունենանք, որ իշխանությունները խոհեմ կգտնվեն ու դտարարանը հոկտեմբերի 19-ին Ծառուկյանին ազատ կարձակի՝ գոնե գրավով։
Մենք հաղթելու ենք՝ անկասկած, ու համոզված եմ՝ Ծառուկյանը կարող է մեծ ներդրում ունենալ մեր հաղթանակի կայացման գործում։