Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանի որդին հայրենիքի սահմանները պաշտպանելիս՝ թշնամու դեմ մղվող ծանր մարտերի ընթացքում զոհվել է, իսկ Ռուստամ Գասպարյանը ծանր վիրավորում է ստացել։ Նա գիշերը վիրահատվել է։
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը՝ հավելելով, որ Գասպարյանի վիճակը կայուն ծանր է։
«Վիրավորումը ծանր է, բայց վիճակը հիմա կայուն է, վատթարացման չի գնա վիրահատությունից հետո»,- ասաց նա։
Ըստ Արայիկ Աղաբաբյանի՝ պատերազմի երկրորդ օրը Ռուստամ Գասպարյանը որդու հետ կամավոր մեկնել էին ռազմաճակատ։