Կոչման շնորհում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ հոկտեմբերի 15-ի հրամանագրով, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Նոր ուսադիրները հանրապետության նախագահը հանձնել է բանակի մարտական կառավարման կենտրոնում: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Ջալալ Հարությունյանի հրամանատարական ունակությունները և վստահություն հայտնել, որ այսուհետ ևս ՊԲ-ն կշարունակի անխախտ պահել տարածաշրջանի ամենաարհեստավարժ բանակի համբավը:
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը երախտագիտություն է հայտնել բարձր վստահության համար և նշել, որ նման բարձր գնահատանքի մեջ իրենց մասնաբաժինն ունեն ՊԲ-Ի հրամանատարական բոլոր օղակների ներկայացուցիչները, պահեստազորայիններն ու կամավորականները: